ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր ֆրանսիացի համանախագահ է նշանակվել

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. Բրիս Ռոքֆեյլը նշանակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահ։ Այս մասին նշված է Ֆրանսիայի կառավարության կայքում։
Այս պաշտոնում նա կփոխարինի Ստեֆան Վիսկոնտիին, ով համանախագահի պաշտոնը զբաղեցնում էր 5 տարի՝ 2016 թվականի հոկտեմբերից։
Մինչ նոր նշանակումը Բրիս Ռոքֆեյլը ղեկավարում էր Ուզբեկստանում Ֆրանսիայի դիվանագիտական առաքելությունը (2020 թվականի սեպտեմբերից)։ Իսկ ավելի վաղ նա Ֆրանսիայի դեսպանն էր Պանամայում և գլխավոր հյուպատոսը Ռիո դե Ժանեյրոյում։