ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի -Sputnik. Բժիշկ-թերապևտ, գիտաշխատող Ալեքսանդր Մելնիկովը Facebook-ում առանձնացրել է այն դեղամիջոցները, որոնք տնային պայմաններում չի կարելի կիրառել Covid-19-ի բուժման ժամանակ։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Բժիշկն առանձնացրել է կորտիկոստերոիդները, որոնք, չնայած Covid-19-ի դեմ արդյունավետությանը, ունեն մեծ քանակությամբ վտանգավոր կողմնակի ազդեցություններ, որոնց վնասները հաճախ գերազանցում են օգտակար ազդեցություններին:
Նա նշել է, որ կորոնավիրուսի ժամանակ չարժե օգտագորել հակավիրուսային դեղեր, մասնավորապես՝ «Ռեմդեսիվիրը» կարելի է կիրառել միայն հիվանդանոցում, քանի որ այն գոյություն ունի միայն ներարկման ձևով:
Մասնագետը նաև հիշեցրել է հակաբիոտիկների անմիտ օգտագործման վտանգի մասին։
«Այստեղ ամեն ինչ պարզ է. ամբուլատոր Covid–ի դեպքում չի կարելի հակաբիոտիկներ նշանակել։ Հակաբիոտիկները չեն ազդում կորոնավիրուսի վրա ու վնասից բացի ոչինչ չեն կարող տալ», — նշել է Մելնիկովը։
Նրա խոսքով՝ Covid-19-ի դեպքում հակաբիոտիկները հարկավոր են ծանր հիվանդներին, որոնք գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում ու միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքին, ու հազվադեպ դեպքերում, երբ բակտերիալ վարակների ու կորոնավիրուսի համադրություն կա:
Բացի այդ, Մելնիկովը նշել է, որ կորոնավիրուսի ժամանակ C, D, B, K, E, ցինկի և այլ հանքային ու բնական նյութերի բուժիչ ազդեցության մասին տվյալներ չկան: