ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը Օնտարիոյի (Կանադա) միջազգային կինոփառատոնի 4 անվանակարգերում ճանաչվել է լավագույնը։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը և հավելում, որ այդ անվանակարգերն են`«Լավագույն ձայն», «Լավագույն երաժշտություն», «Լավագույնսցենար», «Լավագույն միջազգայի նֆիլմ»:
Ֆիլմը պատմում է գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալի (50 տարեկան) մասին, ով2016 թ.-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսվածպատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է օպերայի ներիտասարդ երգչուհի Սոֆյա Մարտիի (35 տարեկան) հետ։
Ռոբերտի և Սոֆյայի հաճախակի հանդիպումները վերածվում են սիրո: Պարզվում է, որ Սոֆյան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, որին1992 թ.-ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել էր գյուղում՝ գերեվարված, ապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արվա ծլուսանկարները...
Ֆիլմը ստեղծվել է «Ֆիշ Այ Արթ» մշակութային հիմնադրամի և «Արթբոքս» կինոընկերության կողմից «Հայաստանիազգայինկինոկենտրոն» ՊՈԱԿ-ի ֆինանսականաջակցությամբ: