ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ ԱՄՆ-ն և Հունաստանը զորավարժություններ են անցկացնում Թուրքիայի սահմանից 60 կիլոմետր հեռավորության վրա։
Այդ երկրներն ամրապնդում են ռազմական համագործակցությունը և հայտարարել են համատեղ զորավարժությունների հաճախականության ավելացման և ենթակառուցվածքների շինարարության արագացման մասին։ Վերջերս երկու երկրների միջև նաև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել։
Հունաստանի ԶՈւ գլխավոր շտաբում ստորագրված համաձայնագիրը պաշտպանության ոլորտում համագործակցության ավելի ընդարձակ փաստաթղթի հավելվածն է։ Այն ստորագրել են գեներալ Ն. Հոլևասը (Հունաստան) և գեներալ Ա. Ջենտիլը (ԱՄՆ):
Ակնկալվում է, որ համաձայնագիրը հստակ ազդանշան կուղարկի հարևան Թուրքիային այն մասին, որ անհրաժեշտության դեպքում Հունաստանը կարող է հույսը դնել ԱՄՆ-ի աջակցության վրա: