Վրաստանի սեքս-խորհրդանիշն ակամա գովազդել է հայազգի Ֆրենսիս Քյուրքջյանի ստեղծած բույրը

Բեգաշվիլին իր հրապարակման մեջ պարզապես ցանկացել է բաժանորդներին ցուցադրել իր երկար եղունգները, սակայն այլ բան է ստացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Վրացի հետռուստաաստղ, դերասանուհի, հաղորդավարուհի ու սեքս–խորհրդանիշ Շորենա Բեգաշվիլին Instagram-ում լուսանկար է հրապարակել, որտեղ ակամա գովազդել է հայազգի պարֆյումեր Ֆրենսիս Քյուրքջյանի օծանելիքը։
Օծանելիքի աշխարհի լեգենդ Քյուրքջյանը Մոսկվայում է․ Լիտվինովան լուսանկար է հրապարակել
Բեգաշվիլին իր հրապարակման մեջ պարզապես ցանկացել է բաժանորդներին ցուցադրել իր երկար եղունգները, սակայն ամեն ինչ ճիշտ հակառակն է ստացվել։ Օգտատերերը աստղի հրապարակմանն արձագանքել են մեկնաբանություններով, որ «թուլություն ունեն» Քուրքջյանի օծանելիքների բույրերի նկատմամբ։ «Իմ բույրը», «իմ ամենասիրելի բույրերից մեկը»,– գրել են նրանք։
Ս.թ. հոկտեմբերից ֆրանսահայ օծանելիքագործ Ֆրենսիս Քյուրքջյանը Dior-ում զբաղեցնում է օծանելիքի ստեղծման գծով տնօրենի պաշտոնը։ Զուգահեռաբար Քյուրքջյանը շարունակում է ղեկավարել 2009թ–ին իր հիմնած «Maison Francis Kurkdijan» ընկերությունը։