Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ջուանշեր Բուրչուլաձեին Հայոց ցեղասպանության հուշահամալիր է ուղեկցել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությունն այսօր ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Վրաստանի պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում պատվիրակությանը ներկայացվել է հուշահամալիրի կառուցման պատմությունը և հուշակոթողի խորհրդանշական իմաստը:
Հիշեցնենք` Բուրչուլաձեին երեկ ընդունել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում