ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի -Sputnik. Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Խաչատրյանը (72 կգ) Սերբիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում բարձրացել է պատվո հարթակի երրորդ աստիճանին, հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը 6:2 հաշվով հաղթել է շվեդ մրցակցին: Պայքարի նախորդ փուլերում Շանթ Խաչատրյանը հաղթել էր Ուզբեկստանի (11:1) և Ուկրաինայի (7:6) ներկայացուցիչներին, սակայն կիսաեզրափակիչում պարտվել էր գերմանացի ըմբիշին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ աշխարհի առաջնության մրցանակակիրներ էին դարձել բրոնզե մեդալ նվաճած Հրաչյա Պողոսյանը և աշխարհի փոխչեմպիոն դարձած Դավիթ Հովասափյանը: