Ռուսաստանում պատվաստման QR կոդերը ստուգող սարք է ստեղծվել

Մոտ ժամանակներում այդպիսի սարքեր կհայտնվեն ռեստորաններում, օդանավակայաններում, թատրոններում, առևտրի կենտրոններում և արտադրական ձեռնարկություններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Ռուսական Addreality ընկերության մասնագետները ստեղծել են սարքավորում, որը ստուգում է պատվաստված կամ առողջացած մարդկանց QR կոդերը։ Սարքն աշխատում է արհեստական բանականության հիման վրա։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։
«Սարքը սքանավորում է QR կոդը և ստուգում է իրականացնում QR կոդերի ստուգման միակ դաշնային լուծումով, որն առաջարկել է թվային զարգացման նախարարությունը <…> : Բացի այդ, սարքը վավերացնում է QR կոդը, ստուգում է դիմակի առկայությունն ու լավ հանգիստ է մաղթում հանրային վայրերի այցելուներին»,-ասել են ընկերությունից։
«Ծիծաղում եք, բայց...». Փաշինյանն ԱԱԾ–ին հանձնարարել է բացահայտել QR կոդի ու սատանայի կապը
Սարքը բաղկացած է էկրանից, դեմքը ճանաչող տեսախցիկից և միկրոհամակարգչից։ Բացի QR կոդի ընթերցումից, սարքում կարելի է հաստատել անձնագրի և այլ փաստաթղթերի վավերացման ալգորիթմներ։
Սպասվում է, որ մոտ ժամանակներս այսպիսի սարքեր կհայտնվեն ռեստորաններում, օդանավակայաններում, թատրոններում, առևտրի կենտրոններում և արտադրական ձեռնարկություններում։
Ի՞նչ է կատարվում ՊՇՌ թեստերի շուկայում և օդանավակայանում. Գևորգյանը խոստանում է պատասխանել
Ընկերությունից նշել են, որ փաստաթղթերի ճանաչման համար օգտագործվող ծրագրային ապահովումը օգտատերերի անձնական տվյալների մշակման համար կողմնակի ծառայությունների կամ երրորդ անձանց չի փոխանցում։