Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Փորթերին:
ԱՄՀ գործընկերները նշել են, որ ՀՀ կառավարության ծրագրում արտացոլված են ԱՄՀ ծրագրով սահմանված առաջնահերթությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Փորթերին: Ինչպես հայտնում են կառավարությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսին:
Ինչպե՞ս Հայաստանը կարող է օգտագործել Արժույթի միջազգային հիմնադրամի նոր պահուստները
Փոխվարչապետը ներկայացրել է կառավարության ծրագրով նախատեսված հիմնական բարեփոխումների շրջանակը: ԱՄՀ գործընկերները գոհունակությամբ նշել են, որ դրանում արտացոլված են ԱՄՀ ծրագրով սահմանված առաջնահերթությունները:
Ընդգծվել են հանրային ներդրումների արդյունավետ կառավարման, հարկային քաղաքականության ու վարչարարության համակարգի բարելավման, բիզնեսի թափանցիկության խթանման, պետություն-մասնավոր գործընկերության օրենսդրական դաշտի կատարելագործման կարևորությունը, ինչպես նաև այս ուղղություններով համագործակցության խորացման հնարավորությունը: