Մինսկն առաջարկում է ավիացիոն միասնական կարգավորիչ ստեղծել ԵԱՏՄ-ում

Օդանավակայան
Մինսկը միասնական կարգավորիչ ստեղծելու մտքին է հանգել բելառուսական ավիացիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ֆոնին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Մինսկը պատրաստվում է Միութենական պետության կամ ԵԱՏՄ-ի շրջանակում միացյալ ավիակարգավորիչ ստեղծելու նախաձեռնությամբ հանդես գալ։ Ըստ Sputnik Բելառուսի` այդ մասին ասել է Բելառուսի տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարության ավիացիայի դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Սիկորսկին։
Եվրոպական երկրները Մինսկի ազգային օդանավակայանում «Ryanair» ավիաընկերության ինքնաթիռի վայրէջքից հետո Բելառուսի դեմ ավիացիոն պատժամիջոցներ են սահմանել: ԵՄ-ի կարծիքով` Մինսկը ստիպել է, որ ինքնաթիռը, որում եղել է ընդդիմադիր Ռոման Պրոտասևիչն իր ընկերուհու՝ Սոֆյա Սապեգայի հետ, հորինված պատրվակով վայրէջք կատարի իր օդանավակայանում:
ԵԱՏՄ–ում միասնական արժույթի հարցը շատ հպանցիկ է քննարկվում. ԿԲ նախագահ
«Այդ պատժամիջոցները ստիպում են մեզ մտածել ավիացիոն միացյալ ադմինիստրացիայի ստեղծման հարցերն արագացնելու մասին։ Դա վերաբերում է կա՛մ ԵԱՏՄ–ի, կա՛մ Միութենական պետության շրջանակում կարգավորիչ ստեղծելուն», - ասել է Սիկորսկին Մինսկում կայացած ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ Բելառուսի ու Ռուսաստանի ինտեգրման խորացման ճանապարհային քարտեզների փաթեթի իրականացման կապակցությամբ երկրները կբախվեն նման ավիացիոն ադմինիստրացիայի ստեղծման հարցին։
Սիկորսկին արդիական է համարել «արևմտյան գործընկերներից բխող՝ ավիացիոն ծայրահեղականությանը հավաքական պատասխան տալու հարցը»:
ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները նոյեմբերի կեսերին կհանդիպեն Երևանում. Միշուստին