Մեքսիկայի Յուկատան թերակղզում հայտնաբերվել է լավ պահպանված փայտե կանոե, որը ենթադրաբար ավելի քան 1000 տարեկան է:
Բացառիկ գտածոն հայտնաբերվել է Չիչեն Իցի ավերակների մոտ գտնվող թերակղզու հյուսիսում, որը մայաների քաղաքական ու մշակութային կենտրոնն էր:
Կանոեն հայտնաբերել են քաղցրահամ ջրավազանում։ Այն ամբողջությամբ եղել է ջրի մեջ, բայց լավ է պահպանվել։
Մեքսիկայի Մարդաբանության ու պատմության ազգային ինստիտուտի (INAH) տվյալներով՝ կանոեի երկարությունը 1,6 մետր է, լայնությունը՝ 80 սմ: Ենթադրվում է, որ կանոեն օգտագործվել է որպես ջրի տարա։
INAH–ի մասնագետների խոսքով` սա լիովին պահպանված առաջին կանոեն է, որ հայտնաբերվել է մայաների քաղաքակրթության զարգացման տարածքում։
Հայտնաբերված կանոեն թվագրվում է մ.թ.ա. 830-950 թվականներով, այսինքն՝ ենթադրաբար պատկանում է մայաների քաղաքակրթության ծաղկման ուշ շրջանին։