ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզի Ուշի գյուղի ոլորանների մոտակայքում ժամը 19։30-ին ողբերգական վթար է տեղի ունեցել։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Belarus» մակնիշի տրակտորին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել:
«Mercedes»-ի վարորդը եղել է 51-ամյա Խաչատուր Մարգարյանը, իսկ «Բելառուս» մակնիշի տրակտորինը` Ֆելիքս Սերոբյանը։
Ավտոմեքենայի ուղևորներ՝ 25-ամյա Անի Հ-ն և 2-ամյա Խաչատուր Մ-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Աշտարակ» ԲԿ, սակայն ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել են։
Մահացածները մայր ու որդի են։