ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Փարիզում ընթացող «Մասթերս» սերիայի մրցաշարի երկրորդ շրջանում պարտվել է բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին»։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 2,6 միլիոն եվրոն:
Հանդիպումն ավարտվել է հաշվով 4:6, 6:2, 6:0 ի օգուտ Դիմիտրովի:
Երրորդ շրջանում բուլղարացի թենիսիստը կխաղա Ալեքսանդր Զվերև (Գերմանիա, 4) - Դուշան Լայովիչ (Սերբիա) խաղի հաղթողի հետ:
25-ամյա Խաչանովը 2018 թվականին հաղթել է Փարիզի «Մասթերս» սերիայի մրցաշարում: Տոկիոյի օլիմպիական խաղերում Խաչանովը դարձել է արծաթե մեդալակիր: Մեծ սաղավարտի մրցաշարերում նա քառորդ եզրափակիչից առաջ չէր անցել։