Իրկուտսկի մերձակայքում ինքնաթիռ է կործանվել, 2 մարդ զոհվել են, հինգի ճակատագիրն անհայտ է

Ան-26–ի կործանման վայրը
Նախնական տվյալներով ՝ բեռնատար օդանավում եղել է 8 մարդ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի -Sputnik. Իրկուտսկի մերձակայքում Ան-12 բեռնատար ինքնաթիռ է կործանվել, երկու մարդ զոհվել են, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով երկրի Արտակարգ ծառայությանը:
Նշվում է, որ ևս հինգ հոգու ճակատագիրն անհայտ է մնում։
«Մենք ընկնում ենք». Ան-28-ի ուղևորն իր հաղորդագրությամբ հիստերիայի է հասցրել ընկերուհուն
Ինչպես գործակալությանը հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայությունների ներկայացուցիչը, ինքնաթիռը վայրէջք կատարելիս կարող էր ընկնել տեխնիկական անսարքության կամ վատ եղանակային պայմանների պատճառով:

«Դիտարկվում է Իրկուտսկի մարզում Ան-12 - ի կործանման երկու հիմնական վարկած ՝ օդանավի անսարքությունն ու վատ եղանակը», - ասել է գործակալության զրուցակիցը:

Տեղեկացվում է, որ ինքնաթիռն ապրանքներ էր տեղափոխում։
Ան-12-ը ռադարների տեսադաշտից անհետացել է Իրկուտսկի մոտ վայրէջք կատարելիս։ Նախնական տվյալներով ՝ օդանավում 8 մարդ է եղել։ Փրկարարները հայտնաբերել են Ան-12-ի կործանման վայրը, ինքնաթիռը այրվել է: