Հյուսիս-հարավ ճանապարհին բախվել են Mini Cooper-ը և «Գրանդ տոբակոյի» Isuzu–ն. կան տուժածներ

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 13:00-ի սահմաններում Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Սիլիկյան թաղամասի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչներ Գոռ Ալավերդյանի վարած Mini Cooper-ն ու 54-ամյա Արթուր Ասրյանի վարած Isuzu-ն:
Վթար Երևանի կենտրոնում. բախումից հետո մեքենաներից մեկը բռնկվել է
Բախման հետևանքով Isuzu-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, տապալել էլեկտրասյունը և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Մինչ այդ նրանց առաջինն օգնության են հասել քաղաքացիները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երեխաներ են տուժել
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ ավտոմեքենան պատկանում է «Գրանդ տոբակո» ընկերությանը: