«Հերիք չի՞ ձեր վախերը ցուցադրեք». Թաթոյանը դիմել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Արման Թաթոյանը հայտարարեց, որ Արմեն Գրիգորյանի ասածներն իր մասին բացահայտ ոտնձգություն է ՄԻՊ-ի անկախ հաստատության նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի` ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին մասին արված հայտարարությունների հարցով Թաթոյանը դիմել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ինքը՝ Թաթոյանը։
Արման Թաթոյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է հայ գերիների խնդիրը
Նշենք, որ Արմեն Գրիգորյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր` Թաթոյանի հայտարարությունները քաղաքական բնույթի են և մի քանի ամիս անց իրենք իրենց ՄԻ պաշտպանի թեկնածուին կհայտարարեն։
«Նա գերազանցել է իր լիազորությունները։ Ընդհանրապես, ո՞վ է նրան իրավունք տվել մարդու իրավունքների պաշտպանի փոփոխության հարց քննարկել` սա բացահայտ ոտնձգություն է ՄԻՊ-ի անկախ հաստատության նկատմամբ։ Ես պաշտոնապես դիմել եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` նա իր հայտարարությունների վերաբերյալ պետք է պատասխանատվության ենթարկվի»,–ասաց Թաթոյանը։ Նրա խոսքով` հետևողական աշխատանք է կատարվում վարկաբեկելու իր աշխատանքը։
Արման Թաթոյանը հերքում է. իրեն քաղաքական բնույթի որևէ առաջարկ չի արվել
Թաթոյանը նշում է, որ Գրիգորյանը կասկածի տակ է դնում իր աշխատանքի անաչառությունն այն դեպքում, երբ Վենետիկի հանձնաժողովն օրեր առաջ ամրագրել է ՀՀ ՄԻՊ–ի կարգավիճակը` հավելելով, որ ՀՀ ՄԻՊ–ն առանցքային խաղացող է ժողովրդավարության զարգացման համար։
«Գրիգորյանն ասում է` իմ հայտարարությունները քաղաքական են։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում` հերի՞ք չի ձեր վախերը ցուցադրեք»,–ասաց Թաթոյանը։ Նա նշեց` ԱԽ քարտուղարեը գնացել–տեսե՞լ է սահմանային բնակավայրերում ապրողների իրավիճակը, որտեղ մարդիկ վարկերի տակ են մնացել։ Թաթոյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ Գրիգորյանը գլխավոր պատասխանատուներից է, որ այսօր ադրբեջանցիները գնացել և ամրացել են մեր ճանապարհներին։
ՄԻՊ-ը երբեք չի անում հայտարարություններ, որոնք ուռճացված են. Թաթոյանը՝ ՊՆ-ին ու ոչ միայն
Հիշեցնենք, որ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը rusarm.info-ի հետ հարցազրույցում քննադատել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ նշելով, որ «երբևէ չի տեսել նրանից անաչառ հայտարարություն»։ Նա հավելել էր, թե փետրվարին, երբ լրանում է Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը, «Քաղաքացիական պայմանագիրը» կներկայացնի ՄԻՊ գրասենյակի ղեկավարի իր թեկնածուին։