Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքերկնախապատրաստվենԱշխարհի2022 թ. առաջնության որակավորման փուլի՝ նոյեմբերի 11-ին և 14-ին Երևանում կայանալիք Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա և Հայաստան-Գերմանիա հանդիպումներին: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Առաջին անգամ հավաքական է հրավիրվել «Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը, իսկ «Արարատի» պաշտպան Հրայր Մկոյանը չի հրավիրվել վնասվածքի պատճառով: Ընդհանուր առմամբ, հավաքական են հրավիրվել 27 ֆուտբոլիստներ.
Դարպասապահներ
Դավիդ Յուրչենկո – «Ալաշկերտ»
Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»
Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»
Պաշտպաններ
Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)
Վարազդատ Հարոյան – «Կադիս» (Իսպանիա)
Անդրե Չալըշըր – «Սիլկեբորգ» (Դանիա)
Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ – «Նոա»
Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»
Ժիրայր Մարգարյան – «Արարատ»
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Կիսապաշտպաններ
Հենրիխ Մխիթարյան – «Ռոմա» (Իտալիա)
Սոլոմոն Իմե Ուդո – «Ատիրաու» (Ղազախստան)
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Վահան Բիչախչյան – «Ժիլինա» (Սլովակիա)
Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)
Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
Վբեյմար Անգուլո – «Արարատ-Արմենիա»
Արտյոմ Ավանեսյան – «Արարատ-Արմենիա»
Էրիկ Վարդանյան – «Փյունիկ»
Նարեկ Գրիգորյան – «Ուրարտու»
Հարձակվողներ
Սարգիս Ադամյան – «Հոֆֆենհայմ» (Գերմանիա)
Լուկաս Սելարայան – «Կոլամբուս Կրյու» (ԱՄՆ)
Իշխան Գելոյան – «Բալթիկա» (Ռուսաստան)
Նորբերտո Բալեկյան – «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Ալեքսանդր Կարապետյան – «Նոա»
Մեր ընտրանին նոյեմբերի 8-ին կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին՝ անցկացնելով մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկականկենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: