Հայաստանը Չինաստանից «Սինոֆարմ» պատվաստանյութի նոր խմբաքանակ է գնել

Սինոֆարմը» նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում Covid-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը հերթական անգամ Չինաստանից ձեռք է բերել Covid-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 400 հազար դեղաչափ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Այն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում»,– նշված է հաղորդագրության մեջ:

2045 նոր դեպք, 50 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Գերատեսչությունը հիշեցնում է, որ «Սինոֆարմը» նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում Covid-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար: Այն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն:
ՔԿՀ–ում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը. Անդրեասյան