Գլխավոր դատախազը չի կարող վարչության պետից ցածր ստանալ. նախարարը մեկնաբանել է նախագիծը

Առաջարկված նոր փոփոխութոյւնների ընդունվելու դեպքում ՀՀ գլխավոր դատախազը կստանա ամսական շուրջ 2 մլն, նրա տեղակալները` 1.5 մլն վարձատրություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Դատախազության որոշ աշխատակիցների վարձատրության չափն ավելացնելու նախաձեռնությունը արդարադատության նախարար Կարեն Անդրեսայանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում բացատրել է հակակոռուպցիոն համակարգի բարեփոխման և ռազմավարության իրագործմամբ։
ԱԱԾ սահմանապահ աշխատակիցների աշխատավարձը շատ ցածր է. նրանց թիվը կտրուկ նվազել է
Նախարարի խոսքով՝ նորաստեղծ Հակակառուպցիոն դատարանում ու Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատավարձերն ավելի բարձր են, քան դատախազության հակակոռուպցիոն ստորաբաժանումում, որը դատարանի և կոմիտեի միջին օղակն է:
«Հետևաբար անտրամաբանական էր դառնում, որ կոմիտեի քննիչներն ավելի բարձր աշխատավարձ էին ստանալու, քան դատախազները, որոնք զբաղվելու էին հակակոռուպցիոն տրամաբանությամբ: Մենք առաջարկեցինք, որ բարձր լինի դատախազներինը, բայց, եթե գլխավոր դատախազության համապատասխան վարչության պետի աշխատավարձը դարձնում էինք համաչափ քննիչի և դատավորի հետ, ստացվում էր, որ գլխավոր դատախազության վարչության պետն ավելի բարձր աշխտավարձ պետք է ստանա, քան գլխավոր դատախազն ու նրա տեղակալները», – ասաց Անդրեասյանը:
Որոշ ուսուցիչների աշխատավարձը նոյեմբերից կբարձրանա. Դումանյանը ցուցանիշներ ներկայացրեց
Նախարարի պնդմամբ, ներկայացված օրենսդրական նախաձեռնությամբ իրենք որևէ պաշտոնյայի աշխատավարձի բարձրացան հարց չեն քննարկել, այլ միայն փորձել են մի քանի անգամ ավելի բարդություններ ու ռիսկեր ունեցող հակակոռուպցիոն համակարգում այնպես անեն, որ բարձացումը լինի տրամաբանված։ «Դրա համար դրել ենք քննարկման, նույնիսկ պաշտոնապես դեռ չենք էլ պնդում, որ դա է լավագույն լուծումը», – ասաց Անդրեասյանը։
Հիշեցնենք` ՀՀ արդարադատության նախարարությունը փոփոխություններ է առաջարկել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում։ Դրանցով նախատեսվում է «առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող» որոշ պաշտոնների համար սահմանել հավելումների հետևյալ չափերը. ՀՀ գլխավոր դատախազ` 90 տոկոս, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ` 100 տոկոս։
ՀՀ–ում 2021թ-ին միջին աշխատավարձը կազմել է 216 665 դրամ. հարկային եկամուտներն աճել են
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքները համակարգող)` 120 տոկոս, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող)` 90 տոկոս, ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ` 100 տոկոս։ Ընդ որում, այս հավելումները վճարվելու են ամեն ամիս մեկ անգամ` ամենամսյա աշխատավարձի հետ միասին։
Նշենք, որ 2018թ–ին ընդունված փոփոխություններից ի վեր ՀՀ գլխավոր դատախազի աշխատավարձը կազմում է 992 հազար 100 դրամ, նրա տեղակալներինը` 727 հազար 540 դրամ: