Այս պահին Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց դեռ չի ընթանում. Միրզոյան

Արարատ Միրզոյան. Արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիայի կողմից հարաբերությունների կարգավորման պատրաստակամության և համապատասխան գործողությունների դեպքում Հայաստանը պատրաստ է քննարկել երկկողմ հարաբերությունների կառուցման հնարավորությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ու Թուրքիայի միջև այս պահին որևէ բանակցային գործընթաց դեռ չի ընթանում: Այս մասին «Nouvelles d'Arménie» ամսագրին տված հարցազրույց ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը։
Պետության աչքերն ու ականջները, կամ «թուրքը գնում է միջանցքով»
«Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանները, ինչպես նաև 44-օրյա պատերազմում Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը, այս օրերին Թուրքիայից այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» վերաբերյալ հնչող հայտարարությունները իրենց բացասական ազդեցությունն են ունենում տարածաշրջանում կայունության վրա»,– ասել է Միրզոյանը։
Նախիջևանում կանցկացվի թուրք–ադրբեջանական զորավարժությունների հերթական փուլը
Չնայած սրան, նա հիշեցրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային ելույթներում բազմիցս հայտարարել է, որ Թուրքիայի կողմից հարաբերությունների կարգավորման պատրաստակամության և համապատասխան գործողությունների դեպքում Հայաստանը պատրաստ է քննարկել երկկողմ հարաբերությունների կառուցման հնարավորությունները։