Ողբերգական դեպք Երևանում. Դավթաշենի կամրջի տակ պատանու դիակ է հայտնաբերվել

Դավթաշենի կամուրջ
Փրկարարները ճոպաններ են բերում, որպեսզի կարողանան դին պատգարակով մոտեցնել դի տեղափոխող ավտոմեքենային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Երևանում` Դավիթաշենի կամրջի տակ, այսօր պատանու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Դավթաշենի կամրջից քաղաքացի է նետվել։
Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ՝ անանցանելի վայրում, հայտնաբերել են 15-17 տարեկան տղայի դի, ու հիմա փրկարարները ճոպաններ են բերում, որպեսզի կարողանան դին պատգարակով մոտեցնել դի տեղափոխող ավտոմեքենային:
Անձնական խնդրով տարաձայնություններ ունեին. ինչո՞ւ է սպանել կնոջը և փորձել ինքնասպան լինել
Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Չարբախում սպանությունից առաջ վեճ է եղել. հայրն ու երկու որդիները ձերբակալվել են