ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի - Sputnik. Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը հրաժարականի դիմում է գրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ուկրաինայի խորհրդարանում կառավարության ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկին։
«Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադային»,– գրել է Մելնիչուկն իր Telegram-ալիքում:
Նշվում է, որ «Ժողովրդի ծառա» խմբակցությունը պաշտպանության նախարարի պաշտոնում աջակցել է Ալեքսեյ Ռեզնիկի թեկնածությանը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր կառավարությունում կադրային փոփոխությունների մասին, սակայն չէր հստակեցրել, թե կոնկրետ ում մասին է խոսքը: