ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի - Sputnik. Թուրքիայի 40 նահանգներում հարյուր մարդ է ձերբակալվել ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի կասկածանքով։ Գյուլենը մեղադրվում է 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։ Տեղեկությունը հայտնում է Anadolu գործակալությունը:
«Անկարայի գլխավոր դատախազության կողմից FETÖ–ի (Անկարայում այսպես են անվանում ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը, - խմբ.) իմամների նկատմամբ անցկացված հետաքննության ընթացքում ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությունում ձերբակալման մասին որոշումը տրվել է 40 նահանգներում 100 կասկածյալների նկատմամբ», - հաղորդում է գործակալությունը:
Թուրքիայի իշխանությունը մեղադրում Գյուլենի կազմակերպությանը, որը նրանք անվանում են FETO (ահաբեկչական կազմակերպություն), 2016-ի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ։
Թուրքիայում դրանից հետո ձերբակալվել է ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից հեռացվել է մոտ 150 հազար պետծառայող, այդ թվում՝ զինվորականներ: ԱՄՆ-ում գտնվող Գյուլենն ինքը դատապարտել է հեղաշրջման փորձն ու հերքել մեղադրանքները։