ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Covid 19-ով հիվանդ 2 երեխաներից 1-ն արդեն տեղափոխվել է ստացիոնար բաժանմունք: Տեղեկությունը հայտնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Դժվարությամբ, բայց տապալեցինք նենգ հիվանդությանը։ Պայքարը շարունակում ենք։ Համալսարանական մասնագետներն ավելի համառ գտնվեցին, և նենգ հիվանդությունն այս դեպքում պարտվեց»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Նշենք, որ ներկա պահին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված 16 երեխա կա։ Փոքրիկներից 1-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է, 7 երեխայի վիճակը գնահատվում է ծանր (թթվածնակախյալ են), 8-ի վիճակը կայուն է։