«Տների վրա չեն կրակել». Արցախի Սարգսաշեն համայնքի ուղղությամբ կրակոցներ են հնչել

Մարտունու քաղաքապետը հայտնում է, որ որևէ վնաս կրակոցների հետևանքով չի պատճառվել համայնքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանական կողմն այսօր կրակել է Արցախի Սարգսաշեն համայնքի ուղղությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը նշեց` կրակոցները տների ուղղությամբ չեն եղել։ «Երկու կրակոց է եղել, այն էլ՝ հեռու։ Նպատակային կրակոց չի եղել»,–ասաց Ավանեսյանը։
Նրա խոսքով` կրակոցների հետևանքով համայնքին որևէ վնաս չի պատճառվել։
Ադրբեջանական կողմի կրակոցներից Արցախի խաղաղ բնակիչ է զոհվել. ՌԴ ՊՆ հայտարարությունը
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 14-ին հարձակվել էին Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն բնակավայրի ուղղությամբ։ Լարվածություն է եղել նաև Ասկերանի շրջանի Հարավ գյուղի ուղղությամբ։ Հայկական կողմից կար 6 վիրավոր։ Ռուս խաղաղապահները տեղում միջոցներ են ձեռնարկել իրավիճակը հանդարտեցնելու համար։