Քաբուլում պայթյուն է որոտացել. կան զոհեր և վիրավորներ

Պայթյունից հետո փոխհրաձգություն է ընթանում հարձակվողների և երկրում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման զինյալների միջև:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Քաբուլի կենտրոնական մասում՝ Մուհամադ Դաուդ Խանի անվան հիվանդանոցի շենքի մոտ, հուժկու պայթյուն է որոտացել, կան զոհեր և վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով պայթյունի ականատեսին։
Նոր ահաբեկչություն Քաբուլում, մարտեր Բաղլանում․ թալիբները չեն վերահսկում Աֆղանստանը
Նշվում է, որ առաջին պայթյունը որոտացել է բուժհիմնարկի շենքի մուտքի մոտ, երկրորդը՝ դրա մերձակայքում:
Մուհամադ Դաուդ Խանի անվան հիվանդանոցը նախատեսված Է 400 մահճակալի համար և պատկանում է Աֆղանստանի պաշտպանության նախարարությանը:
Պայթյունից հետո փոխհրաձգություն է ընթանում հարձակվողների և երկրում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման զինյալների միջև:
Մասնավորապես, հիվանդանոցի շենք են ներխուժել մահապարտ ահաբեկիչներն ու փոխհրաձգություն է սկսվել:
Թալիբները երաժշտության ձայնի պատճառով հարձակվել են հարսանքավորների վրա ու կրակ բացել
Իտալական Emergency մարդասիրական կազմակերպության տվյալներով՝ վիրավորվել է 9 մարդ, նրանց հոսպիտալացրել են:
«Ֆրանսպրեսի» տվյալներով` Քաբուլում տեղի ունեցած պայթյունից 19 մարդ է մահացել, ավելի քան 50–ը վիրավորվել են։
Թալիբները խոստացել են պատժել պայթյունի մեղավորներին։ Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Սաիդ Հոստին հայտնել է, որ հարձակման հետեւանքով կան զոհեր:
Հիշեցնենք` երբ օգոստոսի սկզբին ամերիկյան զորքը դուրս եկավ Աֆղանստանից, «Թալիբան»* շարժումն ակտիվացրեց հարձակումները կառավարական ուժերի վրա, օգոստոսի 15-ին գրոհայինները գրավեցին Քաբուլը և հաջորդ օրը հայտարարեցին, որ պատերազմն ավարտվել է։
Սեպտեմբերի սկզբին թալիբները հրապարակեցին ժամանակավոր կառավարության կազմը։ Այն գլխավորեց Մոհամմադ Հասան Ախունդը, որն արտգործնախարար է եղել «Թալիբանի» առաջին կառավարման օրոք և 2001 թվականից ՄԱԿ–ի պատժամիջոցների տակ է գտնվում։
Պուտինն ու Ջոնսոնը քննարկել են Աֆղանստանի թեման․ ՆԱՏՕ-ի խիղճը արթնացե՞լ է
*ՌԴ–ում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն։