«Պատիվ ունեմ»-ի պատգամավորները հանդիպել են ՌԴ դեսպանին. հայտնի է` ինչ են քննարկել

Հայաստանում ՌԴ դեսպանի հետ ընդդիմադիր պատգամավորները քննարկել են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներն այսօր հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Տեղեկությունը հայտնում է դաշինքի ֆեյսբուքյան էջը։
«Հանդիպման ընթացքում պատգամավորները քննարկել են ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը, ԵԱՀԿ Մինսկի համանախագահների գործունեության կարևորությունը, Ադրբեջանում մինչ օրս պահվող գերիների վերադարձը, Հայաստանի առջև ծառացած խնդիրները»,–ասված է հաղորդագրության մեջ։
«Հայաստան» խմբակցությունը հանդիպել է Կոպիրկինի հետ. Օհանյանը մանրամասներ հայտնեց
Տեղեկացվում է, որ քննարկվեն են նաև ներքաղաքական կարևոր հարցեր։
Նշենք, որ երեկ` նեյեմբերի 1–ին, Սերգեյ Կոպիրկինը հանդիպել էր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին։