Մոսկվայում մառախուղի պատճառով ավելի քան 140 չվերթ է հետաձգվել

Դոմոդետովո. Արխիվային լուսանկար
Ինքնաթիռների թռիչքները տեղի կունենան օդերևութաբանական պայմանների բարելավումից հետո:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի - Sputnik. Մոսկվայում մառախուղի պատճառով ավելի քան 30 ինքնաթիռ պահեստային օդանավակայաններ է ուղարկվել։ Տեղեկությունը հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչը:
Հիդրոմետկենտրոնը Մոսկվայում ու Մոսկվայի մարզում մառախուղի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարել մինչև երեքշաբթի ժամը 9:00-ն:
Ղրղզստանի նախագահի ինքնաթիռին թույլ չեն տվել Մեծ Բրիտանիա մտնել
«Մոսկվայի ժամանակով ժամը 08.30...«Շերեմետևո»՝ մառախուղ: Վայրէջք պահեստային օդանավակայաններում` 4 չվերթ... «Վնուկովո՝ մառախուղ: Վայրէջք պահեստային օդանավակայաններում` 20 չվերթ... «Դոմոդեդովո»՝ մառախուղ: Վայրէջքը պահեստային օդանավակայաններում` 10 չվերթ», - հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչը։
Նա նշել է, որ ինքնաթիռների թռիչքները տեղի կունենան օդերևութաբանական պայմանների բարելավումից հետո:
Ավելի վաղ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում ինքնաթիռը թռչում է «Շերեմետևո» օդանավակայանից խիտ մառախուղի պայմաններում: