ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող Շտապօգնության 6-րդ ենթակայանի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում։
Վերջիններս պահանջում են, որպեսզի իրենց աշխատավարձերը բարձրացվի։ Նշում են, որ երկար տարիների խնդիր է, շատ են դիմել տարբեր կառույցների, հանդիպումներ են ունեցել Երևանի քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցների հետ, սակայն հարցը լուծում չի ստացել։
«Շտապ օգնության» ծառայության վարորդների բողոքի ակցիան (2 նոյեմբերի, 2021թ․)․ Երևան
© Sputnik / Asatur Yesayants
«Քաղաքապետարանի աշխատողների հետ հանդիպել ենք, «փափուկ բարձը» դրել են գլխներիս տակ, բայց այդպես էլ ոչինչ չի փոխվել։ Աշխատավարձս օրական կազմում է 11 700 դրամ։ Դեպքեր են լինում, որ 1 օրում 30 կանչ ենք կատարում»,- նշեց վարորդ Սերժիկ Գասպարյանը։
Նա ընդգծեց, որ աշխատում են 2 օրը մեկ կամ 3 օրը մեկ, բայց միևնույնն է շուրջ 111 300 դրամով հնարավոր չի ընտանիք պահել։ Դիմել են նաև տնօրինությանը, նախարարություն, սակայն կրկին խնդիրը չի լուծվել։
«Շտապ օգնության» ծառայության վարորդների բողոքի ակցիան (2 նոյեմբերի, 2021թ․)․ Երևան
© Sputnik / Asatur Yesayants
Սերժ Գասպարյանը շեշտեց, որ այս պահի դրությամբ այնքան ծանրաբեռնված են, որ մեկնում են միայն ծանր կանչերի դեպքում, բայց օրինակ՝ տաքության դեպքում չեն արձագանքում։
Վարորդներն ընդգծեցին, որ բողոքի ակցիան շարունակելու են այնքան, մինչև իրենց հարցերի պատասխանները չստանան։
«Շտապ օգնության» ծառայության վարորդների բողոքի ակցիան (2 նոյեմբերի, 2021թ․)․ Երևան
© Sputnik / Asatur Yesayants
«Ես նախկինում նաև ավտոբուսի վարորդ էի աշխատում, այժմ կանչերն ավելացել են և չեմ հասցնում երկրորդ աշխատանքին գնալ։ Միայն շտապօգնության վարորդի աշխատավարձն էլ ընդհանրապես չի բավարարում, սա աղքատավարձ է ու հաճելի չի այսպես»,- ասաց մեկ այլ վարորդ։
«Շտապ օգնության» ծառայության վարորդների բողոքի ակցիան (2 նոյեմբերի, 2021թ․)․ Երևան
© Sputnik / Asatur Yesayants
Անդրադառնալով մեքենայի անսարքությունների դեպքում ծախսերին` Գասպարյանն ասաց, որ իրենք են հոգում այդ ամենը։ Ընդգծում են, եթե դիմացի մեքենային հարված է լինում, փոխհատուցում է Շտապօգնությունը, բայց հենց մեքենայի ծախսերը իրենք են անում։ Վարորդները պատմեցին, որ վերջերս դեպք է եղել, երբ թոշակառու վարորդներից մեկի մեքենայի կողքի հայելին է կոտրվել, ստիպված ինքը 120 հազար դրամ է տվել և վերանորոգել։ Աշխատում են առանց ԿԱՍԿՈ ապահովագրության։
«Շտապ օգնության» ծառայության վարորդների բողոքի ակցիան (2 նոյեմբերի, 2021թ․)․ Երևան
© Sputnik / Asatur Yesayants
Նրանց խոսքով` առաջիկայում 6-րդ ենթակայանի վարորդների բողոքին են միանալու նաև այլ ենթակայանների վարորդներ։