Կարապետյանը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ներկայացրել է վրացի գործընկերոջը

Նախարարների քննարկման ընթացքում երկուստեք կարևորվել է տարածաշրջանում լիարժեք խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Արշակ Կարապետյանն ու Ջուանշեր Բուրչուլաձեն այսօր առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է պատվիրակությունների կազմով ընդլայնված հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Արշակ Կարապետյանը վրացի գործընկերոջը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Քննարկման ընթացքում երկուստեք կարևորվել է տարածաշրջանում լիարժեք խաղաղության հաստատման և կայուն զարգացման անհրաժեշտությունը:
Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Արշակ Կարապետյանի և Ջուանշեր Բուրչուլաձեի հանդիպումը (2 նոյեմբերի 2021թ․)․ Երևան
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգային հիմնախնդիրների, ինչպես նաև պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի:
Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Արշակ Կարապետյանի և Ջուանշեր Բուրչուլաձեի հանդիպումը (2 նոյեմբերի 2021թ․)․ Երևան
Նշենք, որ Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել այսօր` նոյեմբերի 2-ին։
Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Արշակ Կարապետյանի և Ջուանշեր Բուրչուլաձեի հանդիպումը (2 նոյեմբերի 2021թ․)․ Երևան
Այցի շրջանակում պատվիրակությունն այցելելու է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:
1 / 3

ՀՀ ՊՆ վարչական համալիրում Վրաստանի պաշտպանության նախարարի դիմավորման պաշտոնական արարողություն

2 / 3
Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Արշակ Կարապետյանի և Ջուանշեր Բուրչուլաձեի հանդիպումը (2 նոյեմբերի 2021թ․)․ Երևան
3 / 3

ՀՀ ՊՆ վարչական համալիրում Վրաստանի պաշտպանության նախարարի դիմավորման պաշտոնական արարողություն

Երևան-Թբիլիսի հարաբերություններում բարձր դինամիկա կա. Փաշինյանը ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։
Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարբերաբար հայտարարում է, որ ամեն ինչ անում են հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար։