Կանա՞յք են բաժանումն ավելի ծանր տանում, թե՞ տղամարդիկ. հետազոտություն

Վեճ
Գիտնականները պարզել են, որ տղամարդիկ «կոտրված սրտի» մասին շատ ավելի հաճախ են խոսում, քան կանայք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Տղամարդիկ ռոմանտիկ հարաբերությունների խզումն ավելի ծանր են տանում, քան կանայք։ Այսպիսի եզրակացության են եկել Լանկաստերի համալսարանի մասնագետները։ Տեղեկությունը հայտնում է American Journal of Psychiatry –ն։
Հետազոտության մեջ նշվում է, որ սեռերի հարաբերություններում առկա խնդիրների մասին տեղեկատվության մեծ մասը գիտությունը ստացել է այն մարդկանց փորձից, որոնք հոգեթերապիա են անցնում: Դա ընտրանքի համակարգային սխալի է հանգեցնում, քանի որ հոգեթերապիայի են գնում միայն այն մարդիկ, որոնք ժամանակ, միջոցներ և մոտիվացիա ունեն մասնագետի հետ իրենց խնդիրները լուծելու համար։
Ինչպես են կանայք ու տղամարդիկ ընտրում միմյանց. գիտնականները նշել են գլխավոր չափանիշները
«Մենք որոշեցինք ուրիշ ճանապարհով գնալ։ Հավաքեցինք բոլոր հաղորդագրությունները, որոնք 184 հազար հոգի գրել էին հարաբերությունների մասին անանուն ֆորումում։ Այնուհետև հավաքված տեղեկատվության վիճակագրական վերլուծություն արեցինք, որպեսզի ամենատարածված խնդիրների քարտեզ ստանանք»,-ասել է ուսումնասիրության հեղինակ Շառլոտ Էնտվիստլը։
Պարզվել է, որ հիմնականում հարաբերություններում խնդիրներ են առաջանում շփման բարդությունների պատճառով, և տղամարդիկ հարաբերությունների խզումը շատ ավելի սուր են տանում, քան կանայք, ինչը արմատապես հակասում է գոյություն ունեցող կարծրատիպերին, որոնց համաձայն` տղամարդիկ ռոմանտիկ հարաբերություններին պակաս զգացմունքային են վերաբերվում, քան կանայք։
Էնտվիստլն ավելացրել է, որ տղամարդիկ «կոտրված սրտի» մասին շատ ավելի հաճախ են խոսում, քան կանայք։
Գիտնականները պարզել են` որ հայացքից են սիրահարվում կանայք