ՀՀ նախագահը Գլազգոյում զրույցներ է ունեցել Բայդենի, Մակրոնի, Մերկելի և այլ ղեկավարների հետ

ՀՀ նախագահը Գլազգո է ժամանել նոյեմբերի 1-ին, նրան այնտեղ դիմավորել են Բորիս Ջոնսոնն ու Անտոնիո Գուտերեշը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Գլազգոյում կլիմայական փոփոխություններին վերաբերող միջազգային խոշոր համաժողովի շրջանակում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը զրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
1 / 4

Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցում է ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին (1 նոյեմբերի, 2021): Գլազգո

2 / 4

Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցում է ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին (1 նոյեմբերի, 2021): Գլազգո

3 / 4

Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցում է ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին (1 նոյեմբերի, 2021): Գլազգո

4 / 4

Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցում է ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին (1 նոյեմբերի, 2021): Գլազգո

Գլազգոյում անցկացվող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) երկրորդ օրը՝ նոյեմբերի 2-ին, ելույթ կունենա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
ՀՀ նախագահը զրուցել է նաև Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդի, Քաթարի էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի, Եգիպտոսի, Սերբիայի, Կիպրոսի, Արգենտինայի, Չեռնոգորիայի, Ղրղզստանի նախագահների, ինչպես նաև Հնդկաստանի, Իտալիայի, Կանադայի, Ավստրալիայի, Լիբանանի, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի վարչապետների ու Ավստրիայի կանցլեր Ալեքսանդր Շալենբերգի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
ՀՀ նախագահը ժամանել է Գլազգո. նրան դիմավորել են Բորիս Ջոնսոնն ու Անտոնիո Գուտերեշը
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գլազգո է ժամանել նոյեմբերի 1-ին, նրան դիմավորել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Նշենք, որ Գլազգոյում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 26-րդ համաժողովի նպատակն է մշակել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաձայնեցված գործողությունների ծրագիր: