Հայաստանում ՀՕՊ վարժանքներ են անցկացվել

ՀՕՊ վարժանքներ
Ստուգարքների ժամանակ դյուրակիր զենիթահրթիռային համալիր վարժասարք է կիրառվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Զենիթահրթիռային մարտկոցների հրամանատարների մասնագիտական գիտելիքները ստուգելու նպատակով նոյեմբերի 1-2-ն անցկացվել են վարժանքներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` ուսուցանվել են ժամանակակից պատերազմական գործողությունների ժամանակ ՀՕՊ գործողությունները, մարտական փաստաթղթերի վարման կարգը։
ՀՕՊ վարժանքներ
Անձնակազմի պատրաստության մակարդակն ու արագ կողմնորոշվելու ունակությունները ստուգելու նպատակով անցկացվել են ստուգարքներ՝ դյուրակիր զենիթահրթիռային համալիր վարժասարքի կիրառմամբ:
ՊՆ-ն 5,5 միլիարդ դրամի վառելիք է գնել Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերությունից