Հայաստանի շուկա են մտնում ամերիկյան ընկերություններ. կբացվեն նոր որակի բենզալցակայաններ

Կորոնավիրուսի համավարակի հետևանքով 2020թ–ից ի վեր համաշխարհային շուկայում առաջացած ճգնաժամը հանգեցրել է էներգակիրների համաշխարհային գների աճին, ինչը, Վահան Քերոբյանի դիտարկմամբ, անխուսափելիորեն հանգեցնելու է Հայաստանում վառելիքի գների հետագա աճին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանյան վառելիքի շուկա առաջիկայում մուտք կգործեն ամերիկյան ընկերություններ։ Այս մասին այսօր ԱԺ–ում 2022թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` պատասխանելով վառելիքի շուկայում բնական մենաշնորհների ու գերիշխող դիրք ունեցող ընկերությունների ու շուկայի դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին` ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին։

«Մյուս տարի մենք արդեն կտեսնենք նոր որակի բենզալցակայանների մուտքը Հայաստան, և դա կլինի ամերիկյան բրենդ, որը թույլ է տալու, որ մենք կարողանանք այս ստեղծված միջավայրը փոխել։ Այն լցակայանները, որոնք աշխատում են հիմա` հին մեխանիզմով, հին մեթոդներով աշխատող բենզալցակայաններ են։ Իսկ նոր խոսքն աշխարհում ինքնասապասարկումով աշխատող բենզալցակայաններն են, որոնք թույլ են տալիս, որ բենզինի գները լինեն ավելի ցածր, քան այն մոդելը, որով հիմա աշխատում են»,– ասաց Քերոբյանը։

Նա նաև նշեց, որ այս տարբերակը կառավարությանը թույլ է տալիս ենթադրել, որ 2022թ–ին բենզինի մանրածախ գինը Հայաստանում մեծածախ գնից կտարբերվի ոչ թե 15-20 տոկոսով, ինչպես այսօր, այլ 2-3 տոկոսով։
ՌԱԴԻՈ
Գնաճային ճնշումներն աննախադեպ են. տնտեսագետը խոսեց ներքին և արտաքին պատճառների մասին
Այդուհանդերձ, վառելիքի գների բարձրացման պատճառը միայն ներհայաստանյան իրողությունները չեն։
Կորոնավրուսի համավարակի հետևանքով 2020թ–ից ի վեր համաշխարհային շուկայում առաջացած ճգնաժամը հանգեցրել է էներգակիրների համաշխարհային գների աճին, ինչը, Վահան Քերոբյանի դիտարկմամբ, անխուսափելիորեն հանգեցնելու է Հայաստանում վառելիքի գների հետագա աճին։
Թանկացել են բեռնափոխադրումները, բենզինի և նավթամթերքի գներն են ավելացել. ՏՄՊՊՀ նախագահ