Հայաստանի երկնքում միջերկրածովյան ցիկլոնն է իշխում

Սուրենյանը շեշտեց, որ առաջիկա օրերին կլիմակայան լուրջ տատանումներ չեն կանխատեսվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կարճատև անձրևները կշարունակվեն մինչև նոյեմբերի 5-ի գիշերը։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթերինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նոյեմբերի 2-ն անձրևոտ կլինի. եղանակի տեսություն
«Առաջիկա օրերին կլիմայական լուրջ տատանումներ չեն կանխատեսվում։ Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնը, որն արդնե 4-5 օր է՝ պտտվում է մեր երկրի վրա, դուրս կգա հանրապետությունից։ Այն իր տեղը կզիջի անտիցիկլոնային դաշտին»,- նշեց Սուրենյանը։
Նոյեմբերի 5-ից տեղումները կդադարեն։ Օդի ջերմային ֆոնի վերաբերյալ Սուրենյանն ասաց, որ առաջիկա 6-7 օրում ցուրտ հոսանքների ներթափանցում հանրապետության տարածք չի կանխատեսվում։ Ներկա պահին էլ օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 2-3 աստիճանով։