ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա նոյեմբերի կեսերին Երևանում։
«Երկկողմ արդյունավետ համագործակցության հետ մեկտեղ Ռուսաստանն ու Ղազախստանը հաջողությամբ մասնակցում են Եվրասիական տնտեսական միությանը ։ Մենք այսօր ձեզ հետ կքննարկենք նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի նախապատրաստման ընթացքը, որը տեղի կունենա նոյեմբերի կեսին Երևանում Ղազախստանի նախագահությամբ», - ասել է Միշուստինը Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի հետ հանդիպմանը:
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: