ԵՐԵՎԱՆ« 2 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմից`G20-ի գագաթնաժողովից Թուրքիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում լրագրողներին ասել է, որ իբր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խոսակցություն է ունեցել, որի ընթացքում օրակարգ է բերվել տարածաշրջանում 6-ի հարթակ ստեղծելու հարցը: Տեղեկությունը հայտնում է Ermenihaber–ը։
«Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանը և նրանց կողքին նաև Հայաստանը, եթե բոլորը ընդունեն, ապա իսկապես տարածաշրջանում ստեղծած կլինենք խաղաղության մի հարթակ»,-ասել է Էրդողանը:
Նա ԶԼՄ ներկայացուցիչներին նաև ներկայացրել է գագաթնաժողովի ընթացքում տեղի ունեցած հանդիպումների մանրամասները:
Փաշինյանը ոստիկանապետի տեղակալին գործուղում է Ստամբուլ
Խոսելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման մասին՝ Էրդողանը նշել է, որ քննարկել են մի քանի հարցեր, այդ թվում և Հարավային Կովկասի խնդիրը: Նա Մակրոնին հայտնել է, որ Հարավային Կովկասում հիմա դրական քայլեր են կատարվում, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վճռական է տրամադրված՝ շարունակելու այդ դրական քայլերը։