Վթար Երևանի կենտրոնում. բախումից հետո մեքենաներից մեկը բռնկվել է

ՃՏՊ Իտալիայի փողոցում
ՃՏՊ–ի հետևանքով բռնկված հրդեհը տարածվել է կից պահակակետ։ Ուղևորները հիվանդանոց են տեղափոխվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Այս գիշեր Երևանի կենտրոնում` քաղաքապետարանի դիմաց, մեքենաներ են բախվել, որի հետևանքով երեք հոգու հիվանդանոց են տեղափոխել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ՃՏՊ–ի վերաբերյալ ահազանգը ստացել է ժամը 03։52-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իտալիայի փողոցի սկզբնամասում՝ Ալ. Մյասնիկյանի արձանի հարևանությամբ, բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Գ․ Ո․) և «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Ն․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է։ Հրդեհը տարածվել է կից պահակակետ։
Տիգրանաշենի ոլորաններում վթարի հետևանքով մահացած ռուս սահմանապահի ինքնությունը հայտնի է
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Հ․ Հ․-ն, Ի․ Ս․-ն և Ե․ Ս․-ն հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ Հ.Հ․-ն և Ե.Ս․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ Ի.Ս․-ն տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երեխաներ են տուժել
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել են հերթապահություն,մինչ «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայի հեղուկ գազի պարպումը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:09-ին, մարվել՝ 04:20-ին: Այրվել են «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայի սրահը և պահակակետի արտաքին երեսպատումը՝ մոտ 3 քմ:
Մահացու վրաերթ Արտաշիսյան փողոցում. կինն անցնելիս է եղել ճանապարհի չթույլատրելի հատվածով