Որևէ քաղաքացի անհիմն չի տուգանվի. փոխոստիկնապետը` «դիմակային» տուգանքների մասին

Ոստիկաններ
Արա Ֆիդանյանն անդրադարձավ նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կարգավորմանը, համաձայն որի` բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը վստահեցնում է` այսօրվանից ուժի մեջ մտնող դիմակային ռեժիմի շրջանակում որևէ քաղաքացի անհիմն չի տուգանվելու։ Ֆիդանյանն այդ մասին խոսեց ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանի` այսօրվանից պետք է դիմակ դնել նաև բաց տարածքներում։

«Երբևէ չի եղել մի իրավիճակ, երբ ոստիկանության ծառայողներն առանց հիմքի տուգանեն քաղաքացիներին։ Վստահեցնում են, որ չեն եղել և չեն էլ լինելու նման դեպքեր»,–ասաց Ֆիդանյանը։

Դիտարկմանը, թե եղել են դեպքեր, և քաղաքացին բողոքարկել ու հաղթել է` այդպես էլ չվճարելով տուգանքը, Ֆիդանյանն արձագանքեց. «Այո, որոշ դեպքերում տուգանքի արձանագրությունը թերի է կազմված եղել, և խնդիրը վարչարարության մեջ է եղել»։
Փոխոստիկանապետի խոսքով` երբ նախորդ անգամ կրկին բաց տարածքներում պարտադիր էր դիմակ դնելը, կարգավորումը խախտողներից շատերն են վճարել տուգանքները։ Հարցն այն է, որ եթե քաղաքացիները չեն վճարում, գործը հասնում է դատական ակտերի հարկադիր կատարողին, և ի վերջո քաղաքացիներից գանձվում է այդ գումարը։
Հիշեցնենք, որ դիմակ չդնելու համար տուգանքի չափը կազմում է 10 հազար դրամ: Արդեն իսկ խստացվել է փակ տարածքներում դիմակներ դնելու վերահսկողությունը։
Հայաստանում պատվաստումը պարտադի՞ր է, թե՞ կամավոր. պատասխանում են քաղաքացիները