Ուժային գործողությունների մեջ ՌԴ–ին ներքաշելու փորձեր կան. Լավրովը` Ուկրաինայի մասին

ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան չի հրաժարվում «նորմանդական ձևաչափով» հանդիպումից, բայց Կիևը պետք է կատարի իր նախորդ պայմանավորվածությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինայի արևելքում իրավիճակի սրացումն ակհնայտ է։ «Ռոսիա 24» ալիքով հեռարձակվող Կիրիլ Վիշենսկու «1/6» հաղորդման եթերում այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ինչպես նշել է Լավրովը, սադրիչ իրավիճակ ստեղծելու, աշխարհազորին պատասխան գործողությունների դրդելու և ուժային գործողությունների մեջ Ռուսաստանին ներքաշելու փորձեր են նկատվում։

«Սակայն վերադառնալով Ուկրաինային, նորմանդական ձևաչափին, այո՛, սրացումն ակնհայտ է», – ասել է նա։

«Նորմանդական ձևաչափում» բանակցային գործընթացը մեկնաբանելիս ՌԴ նախարարը նշել է, որ Մոսկվան չի հրաժարվում հանդիպումից, սակայն Կիևը պետք է կատարի իր նախորդ պայմանավորվածությունները։
Արևմուտքն արգելակում է բազմակենտրոն աշխարհի ստեղծումը. Լավրով
Ըստ նրա` այժմ բոլորը փորձում են Ռուսաստանին կանչել «նորմանդական ձևաչափի» հանդիպմանը, մեջբերելով այն, թե իբր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է հանդիպել «գոնե արտգործնախարարների մակարդակով»։