Թբիլիսիի օդանավակայանում ՀՀ երկու քաղաքացու են բերման ենթարկել

Թբիլիսիի օդնավակայան
Վրաստանի մաքսային ծառայությունը ՀՀ քաղաքացիների մոտ չհայտարարագրված ոսկյա զարդեր է հայտնաբերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Վրացի սահմանապահները մաքսանենգ ճանապարհով ոսկի ներկրելու փորձ են կանխել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությանը։
Ըստ հաղորդագրության` Թբիլիսիի միջազգային օդանավակայանի հսկիչ-անցագրային կետում ուղևորների ուղեբեռի զննության ժամանակ մաքսային ծառայության աշխատակիցները չհայտարարագրված ոսկյա զարդեր են հայտնաբերել Հայաստանի երկու քաղաքացու մոտ:
Մաքսանենգ ապրանքի արժեքը կազմել է մոտ 11 745 դոլար, քաշը՝ 322,5 գրամ։
Ուղևորներից մեկին տուգանել են 4,4 հազար դոլարով, իսկ երկրորդի գործը փոխանցվել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը:
Վրաստանում մաքսանենգության դեպքով ձերբակալվել են Հայաստանի ու Հունաստանի քաղաքացիներ
Բրազիլիայից Հայաստան 300 հազար դոլարի կոկաին է բերվել. քաղաքացին կալանավորվել է