Կանարյան արշիպելագի Լա Պալմա կղզում Կումբրե Վիեխա հրաբխի ժայթքումը շարունակվում է արդեն ավելի քան մեկ ամիս։ Փողոցները, տներն ու ճանապարհները թաղված են մոխրի հաստ շերտի տակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ մոխիրը զգալի չափով ծածկել է Տիխարաֆե, Պունտագորդա և Գարաֆիա համայնքները, ինչպես նաև Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի օբյեկտները՝ 2 426 մետր բարձրության վրա գտնվող Ռոկե դե լոս Մուչաչոս աստղադիտարանում։
Տարերային աղետի կադրերը՝ Sputnik Արմենիայի ֆոտոշարքում։