ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սամվել Պողոսյանը նշանակվել է ԶՈւ հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ։ Տեղեկությունը հայտնում են նախագահի աշխատակազմից։
Հիշեցնենք, որ Հատուկ բանակային կորպուսը ստեղծվել է օգոստոսին։ Կորպուսի հրամանատարն է գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը։