Ս500 հրթիռային համակարգի առաջին նմուշը շուտով կմատակարարվի բանակին․ Պուտին

Ռուսաստանի նախագահը խորհրդակցություն է անցկացրել ՌԴ պաշտպանության նախարարության ու ռազմաարդյունաբերական համալիրի ղեկավարության հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ բանակը շուտով Ս500 հրթիռային նորագույն համակարգ կունենա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Առաջիկա տարիներին զորքերին կմատակարարվեն ավելի քան 200 թռչող սարքեր ու 26 Ս350 և Ս400 զենիթահրթիռային համալիրներ, ինչպես նաև Ս500 հրթիռային նորագույն համակարգի առաջին սերիական նմուշը», - ասել է Պուտինը պաշտպանության նախարարության ղեկավարության ու ռազմաարդյունաբերական համալիր ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ:
Ռուսաստանի մարտական ռոբոտներն ավելի լավն են դարձնում աշխարհը
Պուտինը նաև ընդգծել է, որ Սոչիում ռազմական խորհրդակցությունների ձևաչափը թույլ է տալիս համակողմանի վերլուծել Ռուսաստանի պաշտպանունակության վիճակն ու անհրաժեշտության դեպքում ժամանակին շտկել բանակի ու նավատորմի արդիականացման ծրագրերը:
Ստորջրյա և անտեսանելի․ ինչի՞ է ընդունակ ռուսական «Ցիրկոն» գերձայնային հրթիռը