«Փաշինյանը պայքարում էր օլիգարխի դեմ». Սաակաշվիլին դիմել է Վրաստանին ու հիշել Հայաստանը

Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ հայաստանյան իրադարձությունները պետք է տեղի ունենան նաև Վրաստանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները զայրացրել են Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։ Նա օրինակ է բերել հայ ժողովրդին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Սաակաշվիլին Facebook-ի իր էջում գրել է, որ իրեն նվաստացած է զգում, սաստիկ զայրացած է, և նման զգացողություն պետք է ունենա իրեն հարգող ցանկացած վրացի։ Նախկին նախագահը հորդորել է տապալել գործող իշխանությանը և պատասխանատվության ենթարկել պաշտոնյաներին։
«Այդպես վարվեց մեր հարևան Հայաստանը։ Փաշինյանը պայքարում էր օլիգարխի դեմ, որը 4 անգամ գերազանցում էր Իվանիշվիլիին։ Այնտեղ նույնպես կեղծեցին ընտրությունները, բայց հայ ժողովուրդը, միևնույնն է, հաղթեց», - նշել է Սաակաշվիլին։
Նրա խոսքով` Հայաստանում մարդիկ փողոց դուրս եկան և բողոքեցին այնքան ժամանակ, մինչև բանդիտական կառավարությունը կոտրվեց, և արտահերթ ընտրություններ նշանակվեցին։ Սաակաշվիլին կարծում է, որ նման բան պետք է տեղի ունենա նաև Վրաստանում։
Ինքնասպան լինելը նրա օրինական իրավունքն է․ Ղարիբաշվիլին` Սաակաշվիլիի մասին
Սաակաշվիլին բանտում կմնա առնվազն 6 տարի․ Ղարիբաշվիլի
Երեկ Վրաստանում անցկացվել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը. ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ 20 համայնքներից 19-ում հաղթել են «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության թեկնածուները: Թեև իշխանության կուսակցությունը երկրորդ փուլում կենտրոնացրել էր բոլոր ռեսուրսները, այդուհանդերձ կարողացավ հաղթել շատ քիչ տարբերությամբ։
Սաակաշվիլին, Վրաստանի սահմանը հատելիս, բեռնատարում նկարել է ինքն իրեն. տեսանյութ
Հիշեցնենք` Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում հեռակա կարգով դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով: Առաջինով նա դատապարտվել է 3 տարվա, երկրորդով՝ 6 տարվա ազատազրկման։ Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007թ․-ի նոյեմբերի 7-ին ընդդիմադիր հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաալիքում իրականացված հարձակման և պետբյուջեի միջոցների մսխման գործերով։ Այդ գործերը դատարանները դեռ քննում են, դատավճիռներ առայժմ չեն կայացվել։
Իրավիճակ է փոխվել. փաստաբանը հույս ունի, որ Սաակաշվիլիին ներում կշնորհեն