Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը ձերբակալվել է

Պաշտոնյան փորձել է վաճառել իրեն չպատկանող հողատարածքը` մինչ այդ դրա վրա նաև ապօրինի շինություն կառուցելով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Ձերբակալվել է Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը։ Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ պրզվել է, որ վերջինը Նոր Նորքում գտնվող ու համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքը ներկայացրել է որպես իրեն պատկանող ու այն գնել ցանկացող քաղաքացուց խարդախությամբ հափշտակել 4.834.900 ՀՀ դրամ (10 000 դոլար):
Խարդախության համար ձերբակալվել է «Ինչ, որտեղ, երբ»-ի նախկին հովանավոր Աշոտ Խաչիյանը
Բացի այդ, համայնքային պաշտոնյան, պաշտոնեական դիրքն օգտագործելով, փորձել է կազմակերպել վաճառվող հողատարածքի սեփականաշնորհման գործընթացն ու մինչ այդ նաև ինքնակամ շինություն կառուցել տարածքում։ Իսկ հնարավոր խոչնդոտները վերացնելու համար գնորդից պահանջել է 4000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչին վերջինս տվել է իր համաձայնությունը:
Չարաշահում, կաշառք, վատնում. Դիլիջանի նախկին քաղաքապետի գործի նախաքննությունն ավարտվել է
Բացահայտման արդյունքում Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն) և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք):
Նախաքննությունը շարունակվում է: