Կրակոցներ Երևանում. 41-ամյա տղամարդը մահացել է հիվանդանոցի ճանապարհին

Քննչական ծառայողները սպանության վայրում
Վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում անհայտ անձը կրակոցներ է արձակել տղամարդու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Այսօր Երևանում հերթական սպանությունն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 02։10-ի սահմանում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել մի տղամարդու։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 41-ամյա Խաչատուր Սահակյանն է։
Իրավապահները սպանության վայրում
Պարզվել է, որ ժամը 01։30-ի սահմանում Կարմիր բլուր 43 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենով կրակոցներ է արձակել Սահակյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է։
Աբովյան փողոցում սպանություն կատարողը հայտնաբերվել և կալանավորվել է
Ոստիկաններն ու քննիչները հիվանդանոցից մեկնել են դեպքի վայր, որտեղ քննիչները կատարել են դեպքի վայրի զննություն։ Այնտեղ աշխատել են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, վիճաբանությանը մասնակցած անձանց ինքնությունը ճշտելու և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Վթար Երևանի կենտրոնում. բախումից հետո մեքենաներից մեկը բռնկվել է
Սպանություն Երևանում. ամուսինը խեղդել է կնոջը և փորձել ինքն իրեն վնասել