Կարծես սիրահարվել եմ. Դավան խնդրել է երկրպագուներին օգնել իրեն

Դավայի նախկին ընկերուհին հանրահայտ երգչուհի, հաղորդավար Օլգա Բուզովան էր, ում հետ մեկուկես տարուց ավելի մտերիմ հարաբերությունների մեջ էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Հայտնի բլոգեր, պարող և երգիչ Դավիթ Մանուկյանը (Դավա) հայտնել է երգչուհի Մարի Կրաիմբրերիին սիրահարվելու մասին։ Instagram–ի իր էջում Դավան տեսանյութ է հրապարակել «Դուետներ» հաղորդումից, որտեղ երկուսով երգում են «Amore» ստեղծագործությունը։
«Կարծես սիրահարվել եմ։ Նշեք Մարիին մեկնաբանություններում և գրեք «գնա Դավիթի հետ հանդիպման»»,– տեսանյութին կից գրել է Դավան։ Մարին էլ է կիսվել նույն տեսանյութով և հարց ուղղել. «Իսկ դուք կգնայի՞ք», ինչին ի պատասխան բլոգերը վստահեցրել է, որ «ոչ» պատասխանը չի ընդունվում ու ինքն ամենևին էլ ճնշում չի գործադրում։
Հիշեցնենք, որ Դավայի նախկին ընկերուհին հանրահայտ երգչուհի, հաղորդավար Օլգա Բուզովան էր, ում հետ մեկուկես տարուց ավելի մտերիմ հարաբերությունների մեջ էր, նրանք այդ ընթացքում միասին են ապրել։ Զույգի բաժանման մասին հայտնի էր դարձել ընթացիկ տարվա հունվարին։