ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. Բելգրադում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Եվրոպայի չեմպիոնը առավելության հասավ իտալացի բռնցքամարտիկի նկատմամբ:
Բաչկովից բացի՝ Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ է նաև գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, որը երեկ դուրս էր եկել քառորդ եզրափակիչ: