ՀՀ–ում նախատեսվում է ստեղծել ականազերծման մարդասիրական տարածաշրջանային կենտրոն

Անդրանիկ Փիլոյան
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ԱԺ պատգամավորներին ներկայացրեց 2022թ–ի բյուջեով նախատեսված ծախսերն ու ծրագրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ԱԻՆ մարդասիրական արձագանքման կենտրոնը կվերածվի ականազերծման տարածաշրջանային կենտրոնի։ Այսօր Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ. պետական բյուջեի նախագիծը ներկայացնելու ժամանակ հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։
«ՄԱԿ–ի զարգացման ծրագրերի ու նրանց գործընկերների հետ քննարկվել է մարդասիրական ականազերծման տարածաշրջանային կենտրոն դարձնելու հարցը։ Այդ ուղղությամբ բանակցությունները դեռևս շարունակվում են։ Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության հետ բանակցություններ են տարվում կենտրոնը տարածաշրջանային ուսումնական բազա դարձնելու ուղղությամբ։ Ինչպես ականազերծման, այնպես էլ տարածաշրջանային կենտրոն ստեղծելու համար արդիական է դառնում ռուսական կողմի հետ համատեղ անգարատիպ բազմաֆունկցիոնալ վարժահամալիր ստեղծելու և կահավորելու հարցը»,– ասաց Փիլոյանը։
Նրա խոսքով` նոր վարժահամալիրում կարող են վերապատրաստվել ոչ միայն հայաստանյան, այլև տարածաշրջանի այլ երկրների փրկարարներն ու ականազերծողները։
Փաշինյանը պաշտոնից ազատել է Արմավիրի փոխմարզպետին
Այս ծրագրի իրագործման համար կառավարությունը 2022թ–ի պետական բյուջեով ԱԻՆ–ին է հատկացրել 36 մլն 336 հազար դրամ։
Ինչ վերաբերում է ԱԻՆ տարեկան ամբողջ բյուջեին, այն հաջորդ տարի կկազմի 13 մլրդ 975.8 մլն դրամ` 2021թ–ին 14 մլրդ 216.7 մլն դրամի փոխարեն։
ՀՀ-ն և Հնդկաստանը աղետների կառավարման ոլորտում համագործակցության հուշագիր կստորագրեն
Ծախսերի աճը, նախարարի խոսքով, պայմանավորված է համակարգում 130 հաստիքների ավելացմամբ։
Ընդհանուր առմամբ համակարգի աշխատակիցների աշխատավարձերը, պարգևավճարներն ու հավելավճարները 2022–ին կկազմեն ավելի քան 12 մլրդ դրամ կամ ԱԻՆ բյուջեի շուրջ 89 տոկոսը։
Նախարարի խոսքով` մնացած 1.4 մլրԱԻՆ մարդասիրական արձագանքման կենտրոնը կարող է վերածվել ականազերծման տարածաշրջանային կենտրոնի։ Այսօր Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ. պետական բյուջեի նախագիծը ներկայացնելու ժամանակ հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։
«Դրոնների կիրառումը թեթևացնում է աշխատանքը». ԱԻՆ–ը մեծ վարժանք է անցկացրել. տեսանյութ